կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 1․35-ին, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները Սարյան փողոցում գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 28-ամյա տղամարդու։
Նախնական տվյալներով՝ նա Սարյան փողոցի հասցեներից մեկում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է երկու պայուսակ՝ անձնական իրերով։ Սակայն գողությունն ավարտին չի հասցրել, շրջիկ ծառայություն իրականացնող գվարդիայի ծառայողների կողմից ձերբակալվել է։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: