կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարի հետևանքով մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին

Երևան–Աշտարակ ճանապարհին վթարի հետևանքով մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին

Երեկ երեկոյան Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։

Ամուսինների հարևանները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ Իզաբելլան երկու երեխաների հետ Գյումրիում էր՝ հայրական տանը։ Մոր մահվան 40-րդ օրն էր։ Մխիթարը մյուս երեք երեխաների հետ մեկնել էր Գյումրի՝ կնոջն ու երեխաներին տուն բերելու։ Ճանապարհին էլ տեղի է ունեցել վթարը։

  • Կիսվել: