ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կարգավորման ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Այս առնչությամբ Կրեմլը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Շարունակվել է կարծիքների փոխանակումը սիրիական ճգնաժամի կարգավորման առարկայական հարցերի շուրջ, այդ թվում՝ 2020թ. մարտի 5-ին ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածունների իրագործումը՝ ուղղված Իդլիբում իրավիճակի կայունացմանը»:

Նշվում է նաև, որ կողմերը միմյանց տեղյակ են պահել կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպաատակով իրականացվող մջոցառումների մասին:

  • Կիսվել: