չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պերուի նախկին նախագահը ձերբակալվել է. նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում

Պերուի նախկին նախագահը ձերբակալվել է. նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում

Պեդրո Կաստիլյոյի պաշտոնանկությունից հետո Պերուն նոր նախագահ ունի՝ Դինա Բոլուարտեն: Պերուի առաջին կին նախագահի երդմնակալությունն արդեն տեղի է ունեցել:

Ոստիկանությունը ձերբակալել է Պեդրո Կաստիլյոյին: Ավելի վաղ Պերուի նախկին նախագահը փորձել էր իր իմփիչմենթի հարցով քվեարկությանն ընդառաջ ցրել խորհրդարանը և Պերուում պարետային ժամ սահմանել։

Երկրի գլխավոր դատախազությունն այդ որոշումը «սահմանադրական կարգի խախտում» է որակել։ Այժմ Կաստիլյոն մեղադրվում է ապստամբություն կազմակերպելու համար։ Նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Նախկին նախագահին մեղադրում են նաև իշխանությունը չարաշահելու և պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։

  • Կիսվել: