37 զոհ. Պերուում ավտոբուս է ընկել կիրճը
Պերուում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, վիրավորվել՝ 25-ը, տեղեկացնում է RPP-ն։
Արեկիպայի առողջապահության դեպարտամենտի տնօրեն Վալտեր Օպորտոն, մասնավորապես, ասել է. «Ցավոք, վթարի վայրում հաստատվել է 36 մարդու մահը, իսկ ևս մեկը մահացել է հիվանդանոցում։ Սա, հավանաբար, զոհերի վերջնական թիվն է»։
Հաղորդվում է նաև, որ Լյամոսաս ընկերությանը պատկանող ավտոբուսը մեկնել էր Կարավելի նահանգի Չալա քաղաքից՝ ուղղություն վերցնելով դեպի Արեկիպա քաղաք։ Ավտոբուսը կեսգիշերի մոտ դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը՝ բեռնատարի հետ բախվելուց հետո։


