հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարի զոհերի թիվը հասել է 31-ի

Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարի զոհերի թիվը հասել է 31-ի

Եգիպտոսի Գիզայի նահանգում վառելիք տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել և բռնկվել: Առնվազն 31 մարդ զոհվել է, քսանից ավելին՝ վիրավորվել:

Հրդեհի հետևանքով նաև շուրջ երեք տասնյակ ավտոմեքենա և մոտեցիկլետ է այրվել:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին համապատասխան իշխանություններին կոչ է արել աջակցություն տրամադրել վիրավորներին և զոհերի ընտանիքներին:

Վթարի հանգամանքները հետաքննվում են:

  • Կիսվել: