Հայ ծանրորդները Պերուում կմասնակցեն պատանիների և երիտասարդների ԱԱ-ին
Հայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: