հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում

Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում

Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի «Roketsan»-ի Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր չկան: Պայթյունի պատճառների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:

Նշենք, որ «Roketsan» ընկերությունը վերջին մի քանի տարում մշտապես ընդգրկվում է աշխարհի 100 առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում:

  • Կիսվել: