Պայթյուն Մոսկվայի մարզի քիմիական գործարանում. կա 7 զոհ
Մոսկվայի մարզի Կրասնոզավոդսկի շրջանում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով 7 մարդ է զոհվել, տեղեկացնում է SHOT տելեգրամյան ալիքը:
Ինչպես հաղորդվում է՝ պայթյունը տեղի է ունեցել Կրասնոզավոդսկի քիմիական գործարանի արտադրամասերից մեկում։
Նշվում է նաև, որ աշխատակիցները գտնվել են թիվ 4 արտադրամասում, որն ամբողջությամբ փլուզվել է։ Տուժածների խոսքով՝ այնտեղ ավելի շատ աշխատողներ են եղել։ Ներկայում փրկարարները փորձում են մեկուսացնել գործարանում բռնկված հրդեհը:
Ըստ ականատեսների՝ որոտացել է առնվազն երեք պայթյուն:



