Կիևում մեկ օրվա մեջ երրորդ պայթյունն է որոտացել
Այսօր Կիևում երրորդ պայթյունն է որոտացել, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ուրբաթ օրը ավելի վաղ հաղորդվել էր Կիևում առնվազն երկու պայթյունների մասին։
Ուկրաինայի Թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ Կիևում հնչում է օդային հարձակման ազդանշանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



