10 զոհ. Ռուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել
Յարոսլավլի մարզի Կուբրինսկ գյուղում գտնվողհրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է REN TV-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները շարունակում են որոնել ևս չորս մարդու։
Ավելի վաղ օպերատիվ ծառայություններից հայտնել էին, որ պահեստի յոթ աշխատակիցներ, որտեղ հրդեհ և պայթյուն էր տեղի ունեցել, կապի դուրս չեն գալիս։
Ձեռնարկությունում հրդեհի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Տեղի բնակիչները ևս հայտնել էին պայթյունի մասին։ Սկզբում հաղորդվում էր հինգ զոհի և մեկ տուժած կնոջ մասին, որը ոտքի վնասվածք էր ստացել։ Նախնական տվյալներով՝ հրդեհի և պայթյունի պատճառ կարող էր լինել կարճ միացումը։



