ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օբաման պարզաբանել է, թե ինչո՞ւ չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը

Օբաման պարզաբանել է, թե ինչո՞ւ չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր «A Promised Land» գրքում անդրադարձ է կատարում իր կողմից «Ցեղասպանություն» եզրույթը 2009թ. չօգտագործելուն:

Ինչպես գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, ի տարբերություն ներկայումս շրջանռվող տեսության առ այն, թե պատճառը հայ-թուրքական բանակցություններն էին, մեջբերում եմ հետևյալ հատվածը, որտեղ Օբաման բառացի ասում է հետևյալը.

««Լուրջ պատճառ կար այդ ժամանակ նման հայտարարություն չանելու համար: Թուրքերը չափազանց զգայուն են այդ խնդրի շուրջ և մենք կարևոր բանակցությունների մեջ էինք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերելու հարցի հետ կապված»:

Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա: Պարզապես հիմա թուրքական գործոնը էապես նվազել է Վաշինգտոնի համար»,- գրել է Սարգսյանը  Facebook-ի իր էջում:

  • Կիսվել: