երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բարաք Օբաման «Էմմի» մրցանակ է ստացել «Նշանավոր պատմող» անվանակարգում

Բարաք Օբաման «Էմմի» մրցանակ է ստացել «Նշանավոր պատմող» անվանակարգում

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ստացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակը «Նշանավոր պատմող» անվանակարգում։ Այս մասին տեղեկացվել է կինոակադեմիայի կայքում։

Օբաման, մասնավորապես, այս անվանակարգում հաղթող է ճանաչվել ազգային այգիների մասին «Our Great National Parks» սերիալում իր աշխատանքի համար։

 «Our Great National Parks»-ը Netflix ընկերության արտադրանքն է, որում պատմվում է ԱՄՆ-ի, Քենիայի, Չիլիի եւ այլ երկրների ազգային այգիների մասին։

Բարաք եւ Միշել Օբամաների Higher Ground Productions ընկերությունը սերիալի համապրոդյուսերն է։

  • Կիսվել: