երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Օբաման վերադարձել է Սպիտակ տուն ու Բայդենին «փոխնախագահ» անվանել (տեսանյութ)

Օբաման վերադարձել է Սպիտակ տուն ու Բայդենին «փոխնախագահ» անվանել (տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2017-ից վեր առաջին անգամ վերադարձել է Սպիտակ  տուն, գրում է The Guardian-ը:

Միացյալ Նահանգների 44-րդ նախագահն այնտեղ ելույթ է ունեցել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հրավերով՝ Obamacare-ի՝ մատչելի խնամքի մասին օրենքի ընդունման 12-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հատկանշական է, որ Օբաման ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ Բայդենին կատակով անվանել է «փոխնախագահ» (Օբամայի օրոք Բայդենը եղել է փոխնախագահ), ինչից հետո մոտեցել է նրան ու ողջագուրվել:

Բայդենը, իր հերթին, ընդգծել է, որ «Օբամային կրկին Սպիտակ տանը տեսնելն արթնացնում է լավ հուշեր»:

  • Կիսվել: