Ռուսաստանը շարունակում է «Բուշեր» ԱԷԿ-ի շինարարությունը. Պուտին
Ռուսաստանը շարունակում է Իրանում «Բուշեր» ատոմակայանի շինարարությունը և կատարում Թեհրանի հետ համատեղ նախագծերի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները։ Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Շարունակվում է «Բուշեր» ատոմակայանի շինարարությունը։ Մենք մեր կողմից կատարում ենք մեր բոլոր նախագծերի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կողմերը քննարկել էին նաև տնտեսական համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ նաև նավթագազային ոլորտում փոխգործակցությունը և համատեղ էներգետիկ նախագծերի զարգացումը։



