շաբաթ, նոյեմբեր 21
21 / 11 / 2026
Պուտինը հայտնել է ԵՄ ներկայացուցիչներին Մոսկվա հրավիրելու մասին

Պուտինը հայտնել է ԵՄ ներկայացուցիչներին Մոսկվա հրավիրելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԵՄ ներկայացուցիչներին հրավիրել են Մոսկվա՝ լսելու նրանց դիրքորոշումն Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ: 

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք պետք է հասկանանք՝ ինչ է առաջարկելու Եվրոպան հակամարտության կարգավորման շուրջ այս բանակցություններում։ Այդ պատճառով էլ մենք դիվանագիտական ​​ուղիներով առաջարկել ենք նրանց գալ Մոսկվա, որպեսզի հստակեցնենք նրանց դիրքորոշումը։ Իսկ դրանից հետո կորոշենք՝ ինչ ձևաչափով շարունակել երկխոսությունն Ուկրաինայի հետ»:

  • Կիսվել: