չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Սպիտակ տանն առաջարկել են դադարեցնել ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների ֆինանսավորումը

Սպիտակ տանն առաջարկել են դադարեցնել ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների ֆինանսավորումը

Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակն առաջարկել է կրճատել Պետքարտուղարության բյուջեն մոտ 50 տոկոսով, փակել մի շարք արտասահմանյան դիվանագիտական ​​ներկայացուցչություններ, կրճատել դիվանագիտական ​​անձնակազմի թիվը, ինչպես նաև՝ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ ՄԱԿ-ի, նրա շատ գործակալությունների և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ֆինանսավորումը, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ նախորդ շաբաթ Պետքարտուղարությանը ներկայացված և դեռ նախնական փուլում գտնվող առաջարկը հավանության չի արժանացնի ոչ գերատեսչության ղեկավարությունը, ոչ էլ Կոնգրեսը, որին, ի վերջո, կառաջարկվի քվեարկել ամբողջ դաշնային բյուջեն առաջիկա ամիսներին:

Առաջարկին ծանոթ պաշտոնյաները հայտնել են, որ այն պետք է վերանայման ևս մի քանի փուլ անցնի, մինչև հասնի օրենսդիրներին, որոնք նախկինում փոփոխություններ են կատարել և նույնիսկ մերժել Սպիտակ տան բյուջեի հարցումները:

 

  • Կիսվել: