ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Սպիտակ տնից հերքում են Հեգսեթի ու Ռուբիոյի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը

Սպիտակ տնից հերքում են Հեգսեթի ու Ռուբիոյի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը

Սպիտակ տունը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող են լքել իրենց պաշտոնները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կադրային փոփոխությունների արդյունքում։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նշենք, որ ավելի վաղ համացանցում, հայտվել էին տեղեկություններ այն մասին, որ դա տեղի կունենա Կոնգրեսի միջանկյալ ընտրությունում Հանրապետական կուսակցության պարտության ֆոնին։

Լրատվամիջոցները գրել էին, որ հանրապետականները կարող են Հեգսեթի վրա բարդել Իրանում պատերազմի պատասխանատվությունը, որը համարում են ընտրությունում իրենց պարտության գլխավոր պատճառը։

Ինչ վերաբերում էր Մարկո Ռուբիոյին, ԶԼՄ-ները նշում էին, որ նա պաշտոնաթող կլինի, որպեսզի նախապատրաստվի ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությանը։ Ռուբիոն ավելի վաղ հերքել է այդ լուրերը։

  • Կիսվել: