Քննարկվել են Հայաստանում պեստիցիդների կառավարման հարցերը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի և Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների քարտուղարության գործադիր քարտուղար Ռոլֆ Պայեի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պեստիցիդների (թունաքիմիկատներ) կառավարման հարցերը և կոնվենցիաների քարտուղարության կողմից հնարավոր աջակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և կոնվենցիաների քարտուղարության միջև համագործակցության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել կոնտակտային անձ, որը կհամակարգի Հայաստանում պեստիցիդների կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները։



