Ավելի քան 50 երկիր դիմել է Սպիտակ տուն՝ առևտրային բանակցությունների համար. Հասեթ
Ավելի քան 50 երկիր դիմել է Սպիտակ տուն՝ առևտրային բանակցություններ սկսելու համար։ Այս մասին այսօր ABC News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։
Նշվում է, որ նա հերքել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անուղղակի միջոց են՝ ճնշում գործադրելու Կենտրոնական բանկի վրա՝ տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով: