հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
 ՆԱՏՕ-ն ստուգում է կորոնավիրուսի առկայությունն արտերկրի իր զինվորականների շրջանում

ՆԱՏՕ-ն ստուգում է կորոնավիրուսի առկայությունն արտերկրի իր զինվորականների շրջանում

Պանդեմիայի ֆոնին Դաշինքը ստուգում է կորոնավիրուսի առկայությունն իր զինվորականների մոտ, որոնք ներգրավված են ՆԱՏՕ-ի առաքելություններին արտասահմանում, այդ թվում` Աֆղանստանում եւ Կոսովոյում,հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կազմակերպությունների հետ միասին, ուշադիր հետեւում է կորոնավիրուսի բռնկմանը (COVID-19), եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում: ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական անձնակազմը շարունակում է զգոն մնալ` հետեւելով օպերացիաների շրջանակներում տեղակայված ՆԱՏՕ-ի անձնակազմի վրա պոտենցիալ ազդեցություններին»:

Այսօր ՆԱՏՕ-ի ամենամեծ առաքելությունները գտնվում են Աֆղանստանում` մոտ 16.000 մարդ, եւ KFOR առաքելությունը` Կոսովոյում:

  • Կիսվել: