Մտադիր ենք պատժամիջոցների ենթարկել Եվրամիության պաշտոնատարներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Պատրաստել ենք պատժամիջոցների ցուցակ, որը կիրառվելու է ԵՄ պաշտոնյաների դեմ, սակայն ծրագիրը հաստատված չէ», գրում է parstoday.com-ը:
Շաբաթական մամլո ասուլիսում, Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ պատժամիջոցների միջև ոչ մի տարբերություն չկա և Իրանի տեսանկյունից դրանք բոլորն առնչվում են ՀԳՀԾ-ի հետ ու ԱՄՆ-ի կառավարությունը պարտավոր է չեղարկել դրանք»:
Պատասխանելով Վիեննայի բանակցությունների և դրանց հեռանկարների մասին հարցմանը, Խաթիբզադեն ասել է.«Մենք շահագրգռված չենք երկար և սպառիչ բանակցություններ վարել և չենք էլ շտապում: Իհարկե, քաղաքական կամք չնկատելու դեպքում, հաստատ չենք շարունակելու բանակցությունները. Սա շատ կարևոր է»:
Ի պատասխան Արևմուտքում մարդու իրավունքների երկակի ստանդարտների և Թեհրանի հասցեին հնչող մարդու իրավունքների խախտման վերաբերյալ մեղադրանքների, ինչպես նաև Իրանի կողմից պատասխան գործողությունների հավանականության մասին հարցին, Խաթիբզադեն ասել է.«Մարդու իրավունքների պաշտպանության հարցում պատիվ չի մնացել Եվրոպայի, հատկապես եվրոպական որոշ երկրների համար: Ցավոք, նրանք, ովքեր քաղաքականացնում են մարդու իրավունքները, դավաճանում են հենց այդ իրավունքներին»: