երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մինսկ Է ժամանել ռուսաստանյան ԲՏՌ-82Ա-ի առաջին խմբաքանակը

Մինսկ Է ժամանել ռուսաստանյան ԲՏՌ-82Ա-ի առաջին խմբաքանակը

Մինսկի Օզերիշչե երկաթուղային կայարան Է ժամանել Ռուսաստանի Արզամասի մեքենաշինական գործարանի ԲՏՌ-82Ա զրահամեքենաների առաջին խմբաքանակը:

Այդ մասին ԲԵԼՏԱ-ի հայտնել են պաշտպանության նախարարությունում։
 
Նոր զրահատեխնիկայի հիմնական մասը կանցնի 120-րդ առանձին մեխանիզացված բրիգադի 72 ՈւԿՋ-ին եւ Բելառուսի ռազմական ակադեմիային: Վերազինումն անցնում Է պլանային կարգով՝ մեխանիզացված բրիգադների թրթուրավոր զրահատեխնիկան անվավորով փոխարինելու համար: ԲՏՌ-82Ա-ի ստացված խմբաքանակի վրա տեղակայված են բելառուսական արտադրության «Ագաթ-Սիստեմ» կապի միջոցները եւ «Պելենգ» նշանոցները:
 
Բացի ԲՏՌ-82Ա-ից, Բելառուս են ժամանել նաեւ ԲՐԵՄ-Կ-ի երկու միավոր: Դրանք նախատեսված են 120-րդ եւ 6-րդ առանձին մեխանիզացված բրիգադների հանդերձման համար: Զրահատեխնիկայի երկրորդ խմբաքանակն սպասվում Է նոյեմբերին: ԲՏՌ-82Ա-ն անվավոր զրահատեխնիկայի նորագույն ռուսաստանյան նմուշն Է, որը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի սպառազինություն Է ընդունվել 2013 թվականին եւ եկել Է փոխարինելու խորհրդային ԲՏՌ-80-ին: Այս մոդելի զրահամեքենաները նաեւ օգտագործվում են Ադրբեջանի եւ Ղազախստանի բանակներում:

  • Կիսվել: