Մինսկն ու Մոսկվան միասին կպայքարեն Արևմուտքի ճնշումների դեմ. հայտարարություն
Մինսկն ու Մոսկվան նպատակաուղղված են ՀԱՊԿ-ի արտաքին քաղաքական համակարգման կատարելագործմանը, կազմակերպության դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի շուրջ առաջխաղացմանը: Այս հայտարարությամբ հանդես են եկել Ռուսաստանի ու Բելառուսի արտաքին գործերի նախարարները։
Քաղաքական գերատեսչության ղեկավարները նաև նշել են՝ Մինսկն ու Մոսկվան մեջք մեջքի կանգնած են Արևմուտքի ճնշման դեմ պայքարում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Հայտարարության մեջ նաև ասված է, որ Մոսկվան ու Մինսկն ասիմետրիկ կպատասխանեն արևմտյան պատժամիջոցներին։