Բելառուսի ՊՆ-ն հայտնել է Մինսկի երկնքում ԱԹՍ խոցելու մասին
Մինսկի երկնքում անօդաչու թռչող սարք է խոցվել, այս մասին հայտնել է Բելառուսի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Զերկալո-ն:
ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է մոտավորապես ժամը 2:00-ին։Տուժածներ չկան։ Հաշվի առնելով այս միջադեպը՝ անհապաղ ձեռնարկվում են լրացուցիչ միջոցներ՝ օդային տարածքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար՛՛:
Ըստ Flagstok-ի՝ Ռուսաստանից արձակված ԱԹՍ-երը թռչում են Բելառուսի տարածքով դեպի Ուկրաինա։ Մասնավորապես՝ հունիսին Բելառուս է թռել 17 ռուսական անօդաչու թռչող սարք, իսկ հուլիսի 7-ից 13-ն ընկած շաբաթվա ընթացքում՝ 59:


