չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում կրկին կքննարկվի ԼՂ հարցը

ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում կրկին կքննարկվի ԼՂ հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, այսօր քննարկելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին։

Փակ խորհրդակցությունները նախատեսված է Նյու Յորքի ժամանակով ժամը 15։00-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։ 

Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղի հարցը Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի, Բելգիայի նախաձեռնությամբ քննարկվել էր նաև սեպտեմբերի 29-ին։ Հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի անդամները հայտարարություն էինք տարածել՝ կոչ անելով հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

  • Կիսվել: