երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Երևանում տրանսպորտի շարժունակությունը պետք է ավելացվի 30 տոկոսով. քաղաքապետ

Երևանում տրանսպորտի շարժունակությունը պետք է ավելացվի 30 տոկոսով. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումներին, շեշտել է՝ պետք է ունենալ այնպիսի իրավիճակ, երբ հարուստիկ մարդիկ ևս հանրային տրանսպորտը համարեն ամենահարմարը։

«Սա այն իրավիճակն է, որին պետք է հանգել։ Այն օրը, երբ որ մարդիկ, ովքեր ունեն բավարար եկամուտ մի քանի մեքենա գնելու, կհամարեն, որ իրենց համար այս քաղաքում տեղաշարժվելու ամենահարմար տարբերակը հանրային տրանսպորտն է»,- նշել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ գնալու են հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ավելացմանը, նոր էլեկտրատրանսպորտի ամբողջական գործարկմանը, նոր էլեկտրական ավտոբուսների գնմանը․ «Ասել եմ, որ մինչև 2030 թվականը Երևանում պետք է հանրային տրանսպորտի ընդհանուր շարժունակությունն ավելացվի 30 տոկոսով»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: