երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Այս նախագծի իրական հեղինակը դուք չեք իրականում, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին.Ղազարյանը՝ Բաթոյանին

Այս նախագծի իրական հեղինակը դուք չեք իրականում, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին.Ղազարյանը՝ Բաթոյանին

«Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել  ընտանեկան և կենցաղայինմ բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ընդգծել դեպքերի առավել զոհակենտրոն քննությունը»,- ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ զեկուցելով հետաձգված «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում և կից օրենքների փաթեթում փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը։

Պատգամավորը նշեց,որ նախազգուշացման կետը օրենքից հանվում է, քանի որ այն արդյունավետ չէ և դրա փոխարեն կիրականացվի կանխարգելիչ հաշվառում։

Ըստ առաջարկվող  փոփոխությունների, ոստիկանության աշխատակիցը հանցագործության դեպքի հայտնաբերումից հետո 12 ժամվա ընթացքում պարտավոր է հաղորդում կներկայացնի քննչական մարմին, եթե կան նման հատկանիշներ և պարտադիր դարձնել ռեալիբիտացիոն ծրագիրը ոչ միայն պաշտպանական կողմի, այլև անհետաձգելի որոշման կայացման պարագայում։

Բաթոյանը տեղեկացրեց, որ փոփոխությամբ աջակցող միջոցից կամ օժանդակ հարմարանքից զրկելը ֆիզիկական բռնություն համարել, ինչպես նաև՝ այն վնասելը կամ ոչնչացնելը։

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն նշեց, որ օրինագիծը հապճեպ է ներկայացվել և շատերը չեն հասցրել բովանդակային ծանոթանալ օրինագծին։

Զարուհի Բաթոյանը չհամաձայնեց այդ կարծիքի հետ՝ պնդելով, որ նախագիծը երկու ամիս շրջանատվելէ և դրան գումարվել է նաև լրացուցիչ  հետաձգված 3 ամիսը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Դիմեց Բաթոյանին՝ ասելով. «Այս նախագծի իրական հեղինակը դուք չեք իրականում, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին՝ Աննա Հակոբյան անունով և նա է հայտարարել, որ ինքն է այս նախաձեռնության հեղինակը»։

 Նիստին Ներկա ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ նախագահող Լիլիթ Գալստյանը միջամտի ոչ կոռեկտ ելույթներին, այլապես ինքը կմիջամտի։

Լիլիթ Գալստյանն ասաց, որ բոլորը պետք է մնան իրենց լիազորություների շրջանակում և Ղազարյանին հորդորեց շարունակել հարցը։

Էդգար Ղազարյանը Զարուհի Բաթոյանին հարցրեց, թե արդյող ինչ-որ մեկը ստիպել է նրան այդ նախագիծը դնել շրջանառության մեջ։

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ ավելի տրամաբանական կլիներ, որ օրենքի նախագիծը ներկայացներ ՔՊ-ական Ռուստամ Բաթոյանը, քանի որ ըստ հրապարակումների նա առնչվել է ընտանեկան բռնության երևույթին(հիշեցնենք, որ Բաքոյանի մասնակցությամբ ընտանեկան բռնության մասին հրապարակումներ են եղել)։

«Պատահեց մի բան, որ Էդգար Ղազարյանի նման անձը հայտնվեց ԱԺ, որը չգիտի, որ ես տարիներ շարունակ զբաղվել եմ ընտանեկան բռնության թեմայով»,- ասաց Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ նախագիծը կառավարության հետ  «սերտ համագործակցությամբ» են մշակել։

Էդգար Ղազարյանը հայտնելով, որ Աննա Հակոբյանը ՔՊ խմբակցությանը այդ օրինագծի համար հրավիրել էր քննարկման՝ հարցրեց, թե հաճախ է լինում, որ մեկ անձ ողջ ՔՊ խմբակցությանը հանդիպման է կանչում։

  • Կիսվել: