երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես գիտեք երեկ Հայաստանի 20 տարբեր համայնքներում տեղի են ունեցել տիմ ընտրություններ, «Հայաքվեն» առաջին անգամ իր պատմության ընթացքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է Գավառ և Գորիս համայնքներում և երկու դեպքում էլ մենք կարողացել ենք հաղթահարելով անցողիկ շեմը, տեղեր ստանալ այդ երկու համայնքների ավագանիներում։

Մեր համար շատ դժվարին փորձ էր, որովհետև երկու դեպքերում մենք պայքարել ենք ՔՊ-ի և տեղի ֆեոդալական առաջնորդների դաշինքի դեմ, որը առավել դժվար է դարձրել մեր գործը, դրանով հանդերձ երկու դեպքում էլ մենք կարողացել ենք մեր առջև դրված խնդիրները լուծել, ստանալ մեր քաղաքացիների իրական վստահությունը։ Ես հատուկ ցանկանում եմ այսօր շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր քաղաքացիներին և Գորիսում և Գավառում, որոնք վստահել են մեզ։ Ձեր վստահությունը մեզ համար և մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ պատասխանատվությունը արդարացնենք։ Դուք իրավունք ունեք առաջիկա տարիների ընթացքում մեզանից պահանջել յուրաքանչյուր մեզ տրված ձայնի դիմաց, պահանջել, որ մենք բարձրաձայնենք ձեր խնդիրները, պահանջել, որ մենք ձեր խնդիրները կարողանանք լուծել և լուծենք դրանք նաև նորովի, ոչ թե անցյալի ձևերով։

Ուստի շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորին, նաև շնորհավորում եմ մեր թիմերին Գորիսում և Գավառում, ցանկանում եմ իրենց բեղուն գործունեություն, Աստծով շարունակում ենք շարժվել առաջ»։

  • Կիսվել: