երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Ժամանակն է՝ ստուգումներ անցկացնել նաև մետրոպոլիտենում. քաղաքապետ

Ժամանակն է՝ ստուգումներ անցկացնել նաև մետրոպոլիտենում. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրանսպորտային համակարգում ուղեվարձի գանձման և վերահսկողության հարցերին։

«Տոմսային համակարգի առնչությամբ կրկին պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք վերահսկողության վրա և աշխատանք տանենք վարորդների հետ, որպեսզի պահպանվի այն կարգապահությունը, որին հասել ենք։ Ընդհանուր առմամբ, դրական միտում եմ նկատում, սակայն որոշակի պարբերականությամբ անհրաժեշտ է կրկին աշխատանք տանել վարորդների հետ»,- ասել է նա։

Քաղաքապետը նաև նշել է, որ ժամանակն է ստուգումներ անցկացնել մետրոպոլիտենում՝ բացառելու արտոնություններից ապօրինի օգտվելու հնարավորությունը։

«Այնուամենայնիվ, չի բացառվում, որ մետրոպոլիտենում ևս լինեն այլոց արտոնություններից օգտվելու դեպքեր։ Սա նշանակում է, որ մեր ստուգող անձնակազմը որոշակի պարբերականությամբ պետք է ստուգումներ իրականացնի նաև մետրոպոլիտենում»,- ասել է Ավինյանը։

  • Կիսվել: