շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը

Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչությունից հայտնում են՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեայի 81-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի բաց տիեզերքի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը ընդգծել է, որ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը, ինչպես նաև տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխարգելող նախաձեռնություններին։

Պատվիրակությունը նաև շեշտել է տիեզերքի տեխնոլոգիաները պատասխանատու օգտոգործելու հարցում առավել սերտ միջազգային համագործակցության կարևորությունը:

 

  • Կիսվել: