Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր կգումարի իր անդրանիկ նիստը
Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը։
Հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 6-ի նիստում։
«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին և կազմի ձևավորմանը՝ այն համարելով անօրինական ու հակասահմանադրական։



