ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հոսպիտալացրել են․ ՏԱՍՍ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հոսպիտալացրել են․ ՏԱՍՍ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ երեկոյան հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակման հետ կապված անալիզներ հանձնելու համար: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Դա արվել է նախազգուշական նկատառումներով, քանի որ կորոնավիրուսի ախտանշանները վարչապետի մոտ պահպանվում են այն բանից 10 օր անց, երբ կորոնավիրուսի վերաբերյալ նրա անալիզները դրական են եղել»,-ասված է Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ:

Ջոնսոնի գրասենյակից ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, որ խոսքը ստանդարտ անալիզների  մասին է:

Սակայն «ՌԻԱ Նովոստի»-ին, հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ կանգնած իր աղբյուրին, հայտնել է, որ Ջոնսոնին թոքերի արհեստական օդափոխման սարքին են միացնելու։

«Ջոնսոնը շտապ հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացնելու»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ջոնսոնից բացի կորոնավիրուսով վարակվել են նաեւ Ուելսի արքայազն Չարլզը եւ առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, ովքեր արդեն ապաքինվել են:

 

  • Կիսվել: