Պենտագոնի ղեկավարի ինքնաթիռը Մեծ Բրիտանիայում արտակարգ վայրէջք է կատարել
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին տեղափոխող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել օդաչուների խցիկում ճաքած ապակու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է RT-ն:
Նշվում է, որ Փիթ Հեգսեթը Բրյուսելից մեկնելիս է եղել ԱՄՆ, «Boeing»-ը Ատլանտյան օվկիանոսի վրա շրջվել է և շարժվել դեպի Մեծ Բրիտանիա, որտեղ արտակարգ վայրէջք է կատարել։
Հեգսեթը Բրյուսելում մասնակցում էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Պենտագոնի ղեկավարը եվրոպացի դաշնակիցներից պահանջել է ավելի շատ ներդրումներ կատարել սեփական ներուժի զարգացման գործում՝ հետագայում Կիևին աջակցելու համար:



