ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պատիվ էր միասին աշխատել հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Միրզոյանը՝ Լամմիին

Պատիվ էր միասին աշխատել հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Միրզոյանը՝ Լամմիին

Շնորհավորում եմ Իվետ Քուփերին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Անհամբեր սպասում եմ մեր երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը, ներառյալ՝ մեր տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը», - գրել է նա։

Միրզոյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դեյվիդ Լամիին երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար։

«Շնորհակալություն, Դեյվիդ Լամմի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նվիրվածության և գործընկերության համար: Ինձ համար պատիվ էր միասին աշխատել հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Շնորհավորում եմ փոխվարչապետ և արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ այս նոր փուլում»,-սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիան արտաքին գործերի նոր նախարար ունի:

 

 

  • Կիսվել: