շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Երկու զոհ, երեք ծանր վիրավոր. Մեծ Բրիտանիայի սինագոգներից մեկում հարձակում է տեղի ունեցել

Երկու զոհ, երեք ծանր վիրավոր. Մեծ Բրիտանիայի սինագոգներից մեկում հարձակում է տեղի ունեցել

Երկու զոհ, երեք ծանր վիրավոր. Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի սինագոգներից մեկում հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կասկածյալը մեքենան վարել է սինագոգի մոտ գտնվող մարդկանց ուղղությամբ, որից հետո սկսել է դանակահարել հավաքվածներին: Կասկածյալը զոհվել է դեպքի վայր ժամանած ոստիկանների կրակոցներից:

Միջադեպի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթրամերը Կոպենհագենում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Նա ընդհատել է այցը և վերադարձել երկիր:

Ինչպես հաղորդվում է՝ Մեծ Բրիտանիայի սինագոգներում հսկողությունն ուժեղացվել է:

 

  • Կիսվել: