Զինված հարձակում Թուրքիայում. կա 8 զհո
Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, հայտնել են տեղական իշխանությունները, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հարձակվողն oդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Կասկածյալը հետախուզվում է։
Նախնական տեղեկություններով՝ մահացածների թվում երկու ուսուցիչ կա։



