շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Լիտվայում ՆԱՏՕ-ի տասնյակ զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով. lenta.ru

Լիտվայում ՆԱՏՕ-ի տասնյակ զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով. lenta.ru

Լիտվայում ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի երկու տասնյակ զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

Հիվանդների մեծամասնության քաղաքացիությունն անհայտ է: Հաղորդվում է, որ վարակվածներից երկուսը հոլանդացի են, և նրանք տեղափոխվում են Նիդեռլանդներ:

Վիրուսի տարածումը դադարեցնելու համար վարժանքներն իրականացվում են միայն գումարտակի ներսում, այլ ստորաբաժանումների հետ համատեղ գործողությունները սահմանափակ են:

ՆԱՏՕ-ի ուժային գումարտակները տեղակայվել են Լիտվայում 2017 թվականին։

 

Վերջին տվյալներով Լիտվայում գրանցվել է կորոնավիրուսի 290 հաստատված դեպք։

  • Կիսվել: