ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաշոգջիի սպանության համար հինգ հոգի մահապատժի է դատապարտվել

Խաշոգջիի սպանության համար հինգ հոգի մահապատժի է դատապարտվել

Սաուդյան Արաբիայի դատարանը 5 մարդու մահապատժի է դատապարտել և ձերբակալել ևս 3-ին՝ անցյալ տարի Թուրքիայում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար, տեղեկացնում է CNN-ը:

Սաուդյան Արաբիայի կառավարության հայտնի քննադատ Խաշոգջին սպանվել էր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսության ներսում՝ սաուդցի գործակալների խմբի կողմից:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ասել են, որ դա «խարդախ գործողությունների» արդյունք է, և 11 անանուն մարդիկ դատական քննության են ենթարկվել:

  • Կիսվել: