ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թուրքիան դատապարտել է մահապատժի մասին Իսրայելի նոր օրենքը

Թուրքիան դատապարտել է մահապատժի մասին Իսրայելի նոր օրենքը

Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իսրայելում ընդունված նոր օրենքը, որը նախատեսում է մահապատժի կիրառում պաղեստինցիների նկատմամբ, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի խորհրդարանի կողմից ընդունված այս որոշումը «վտանգավոր սրում է» և կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը։ ԱԳ նախարարներն ընդգծել են, որ օրենքը նպաստում է «ռասայական խտրականության (ապարտեիդի) համակարգի» ամրապնդմանը և խախտում է պաղեստինցիների հիմնարար իրավունքները։

Միաժամանակ մտահոգություն է արտահայտվել Իսրայելում պահվող պաղեստինցի կալանավորների պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ առկա են տեղեկություններ խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և հիմնարար իրավունքների խախտումների մասին։ Հայտարարությամբ նաև միջազգային հանրությանը կոչ է արվել ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու պատասխանատվություն և կանխելու տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումը։

 

  • Կիսվել: