Իսրայելի վարչապետը հանձնարարել է դադարեցնել բոլոր թռիչքները. ՌԻԱ Նովոստի
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարգադրել է դադարեցնել երկրում թռիչքները՝ նախքան բոլոր ժամանողներին հատուկ նախապատրաստված հյուրանոցներում կարանտինում տեղավորելու հարցի իրավական կարգավորումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ իսրայելցիները, որոնք տեղափոխվել էին հայրենիք Նյու Յորքից հատուկ չվերթով, ինքնուրույն տեղափոխվել են տուն առանց հատուկ ստուգումների՝ հատուկ նախապատարստված հյուրանոցային համալիրներում կարանտինում տեղավորվելու փոխարեն: