Իսրայելցի զինվորականների ռեյդերն Արևմտյան ափի 15 բնակավայրում. ձերբակալվել են տասնյակ պաղեստինցիներ
Իսրայելցի զինվորականները ռեյդեր են իրականացրել Արևմտյան ափի 15 բնակավայրում. ռեյդերի ընթացքում ձերբակալվել են տասնյակ պաղեստինցիներ, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ գործողությունը հաջորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հեբրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո լիակատար շրջափակման մասին հրամանագրին, որի հետևանքով զոհվել էր երկու իսրայելցի զինծառայող:
Աղբյուրը հայտնում է, որ իսրայելական ուժերը նաև քանդել են Հեբրոնում գտնվող եռահարկ շենքը և հրահանգել տարհանել հարյուրավոր պաղեստինցի ընտանիքների իրենց տներից:



