ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե Վաշինգտոնը վերադառնա միջուկային գործարքի «սկզբնական կետին»

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե Վաշինգտոնը վերադառնա միջուկային գործարքի «սկզբնական կետին»

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե Վաշինգտոնը վերադառնա միջուկային գործարքի «սկզբնական կետին», հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հենց նրանք վերադառնան այն կետին, որից կազմակերպել են Իրանի դեմ նոր դավադրությունը, մենք պատրաստ ենք բանակցությունների»,- ասել է նա։

Ռոհանին հավելել է, որ Իրանի «կապիտուլյացիային» ձգտելու ԱՄՆ-ի փորձերն արդյունքի չեն հասցնի։

2015թ․ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան) եւ Գերմանիան Իրանի հետ մշակել էին Համատեղ համընդհանուր գործողությունների պլան՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ Այն սահմանափակում էր Թեհրանի միջուկային գործողությունները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումները հանելու դիմաց։ 2018թ․ ԱՄՆ-ը հայտարարել էր պայմանագրից միակողմանի դուրս գալու եւ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին։ Իրանը հայտարարել էր, որ աստիճանաբար կկրճատի պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները։

  • Կիսվել: