հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Մաքսային գործընթացները և ապրանքների միանգամից փոխադրումը հեշտացնելու մասին որոշումը կարագացնի Իրանի և ՀՀ-ի միջև առևտուրը Նորդուզի անցակետում

Մաքսային գործընթացները և ապրանքների միանգամից փոխադրումը հեշտացնելու մասին որոշումը կարագացնի Իրանի և ՀՀ-ի միջև առևտուրը Նորդուզի անցակետում

Իրանի կառավարությունը բարեփոխել է տարանցման մեխանիզմները՝ ծանուցելով մաքսային գործընթացները և ապրանքների միանգամից փոխադրումը հեշտացնելու մասին որոշումը, որը կհանգեցնի սահմաններում կանգ առնող տրանսպորտային փոխադրամիջոցների թվի կրճատմանը. քայլ, որը կարող է նպաստել Իրանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանում՝ Նորդուզի անցակետում առևտուրը արագացնելուն։

Հղում անելով Mehr լրատվական գործակալությանը, Pars Today-ըհաղորդել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր՝ չորեքշաբթի, ծանուցել է Ացման Ազգային շտաբի որոշումը՝ «սահմանը անցման վայր է, այլ ոչ թե կանգառի» մոտեցումով։

Հայտարարված դրույթների համաձայն, այս որոշման կատարողական առանցքներից են միջազգային տարանցիկ և լոգիստիկ գործընթացների բարեփոխումը, ենթակառուցվածքների և գործընթացային գործերի կառավարման մեխանիզմի սահմանումը, ինչպես նաև սահմաններում գործող կազմակերպությունների և հաստատությունների միջև համակարգումը։

Այս միջոցառումների արդյունավետ իրականացումը Նորդուզում կարող է նվազեցնել բեռնատարների պարապուրդը, լոգիստիկ ծախսերը և բեռնափոխադրման խնդիրները, ինչպես նաև նպաստել Իրանի և Հայաստանի միջև առևտրի խթանմանը։ Այդուհանդերձ հրապարակված տեքստում Նորդուզի համար կոնկրետ կատարողական մանրամասներ, միջոցառումների իրականացման ժամկետներ կամ մաքսային ընթացակարգերի կոնկրետ փոփոխություններ չեն նշվել։

 

  • Կիսվել: