շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռшզմшվшրական փաստաթղթի նախապատրաստումը. Փեզեշքիան

Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռшզմшվшրական փաստաթղթի նախապատրաստումը. Փեզեշքիան

Հայաստանը և Իրանը պայմանավորվել են փորձագիտական հանդիպումներ անցկացնել՝ համագործակցության զարգացման համար: Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի փորձագետները մասնագիտական հանդիպումներ կանցկացնեն՝ համապատասխան հարցերն ուսումնասիրելու և համագործակցության զարգացման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով։

Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ապագա ծրագրերը և համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը։

Իրանի նախագահը նաև անդրադարձել է տարածաշրջանային բնապահպանական խնդիրներին, այդ թվում՝ Կասպից ծովի ջրի մակարդակի նվազմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին։ Նրա խոսքով՝ այս խնդիրները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը բոլոր երկրների ընդհանուր պատասխանատվությունն է։

Փեզեշքիանը խոսել է նաև Վրաստանի վարչապետի հետ բանակցությունների և Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։

Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում են եղել հաղորդակցությունների և տարանցիկ երթուղիների զարգացումը, ինչպես նաև Եվրոպայի, Պարսից ծոցի, Աֆղանստանի, Հնդկաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ կապերի ապահովման նպատակով աշխարհագրական հնարավորությունների օգտագործումը։

Փեզեշքիանը նշել է, որ այդ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տնտեսական, մշակութային, սոցիալական և քաղաքական կապերի զարգացման համար։

  • Կիսվել: