ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին

Իրանը նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հղած նամակում Իրանը Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտում իրականացված դիվերսիան որակել է միջուկային ահաբեկչություն, գրում է parstoday.com-ը:

Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին հղած նամակում Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտում տեղի ունեցած դիվերսիան որակել է «միջուկային ահաբեկչության» դրսևորում:

Ապրիլի 11-ին Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի է ունեցել դիվերսիա:

Իսրայելական լրատվամիջոցներն այդ դիվերսիոն քայլը վերագրել են Սիոնիստական ռեժիմին և ընդգծել են,որ կիբերհարձակման պատճառով խափանվել է Նաթանզի հարստացման օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցը:

 

  • Կիսվել: