ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանը հրաժարվում է փոխանցել ուկրաինական կործանված ինքնաթիռի «սեւ արկղերը»

Իրանը հրաժարվում է փոխանցել ուկրաինական կործանված ինքնաթիռի «սեւ արկղերը»

Իրանը հրաժարվում է փոխանցել Թեհրանում կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռի «սեւ արկղերը», տեղեկաղցնում է Mehr-ը:

Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն ասել է. «Մենք չենք փոխանցի «սեւ արկղերը» արտադրողին եւ ամերիկացիներին»: Նա հստակեցրել է, որ երկիրը, որին գաղտնազերծման համար կփոխանցվեն ինքնագրերը, դեռեւս չի ընտրվել: Աբեձադեն նաեւ նշել է, որ վթարի պատճառը չի բացահայտվի, մինչեւ չբացահայտվեն «սեւ արկղերի» տվյալները:

IRIB պետական հեռարձակողն ավելի վաղ հայտնել է, որ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են երկու ինքնագրերը: 

  • Կիսվել: