ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Պաղեստինի ժողովրդին՝ իր իրավունքները վերականգնելու հարցում. ԻԻՀ ԱԳՆ

Իրանը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Պաղեստինի ժողովրդին՝ իր իրավունքները վերականգնելու հարցում. ԻԻՀ ԱԳՆ

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ զրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի բազմակողմանի աջակցությունը՝ Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնմանը, գրում է parstoday.com-ը:

Զրույցում, Զարիֆն Իրանի ահմեարաշխությունն է հայտնել Պաղեստինի ճնշված ժողովրդի հետ և դատապարտել պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, այդ թվում ՝ Ալ Աղսա մզկիթի դեմ իրականացված հարձակումը, որի ընթացքում նահատակվեցին մեծ թվով աղոթարարներ:

Զարիֆը հավելել է, որ Իրանն աջակլցում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնմանը և պաղեստինյան հարցի լուծմանը:

ԻԻՀ ԱԳ նախարարն Իսմայիլ Հանիեյին տեղեկացրել է իր թուրք գործընկերոջ հետ քննարկումների մասին՝ կապված ՄԱԿ-ում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում Պաղեստինի ժողովրդի դիմադրությանն աջակցելու հետ:

Իսմայիլ Հանիեն, Զարիֆի հետ զրույցում, Իրանին խնդրել է աջսկցել Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը:

 

  • Կիսվել: