երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Իրանում շուտով կարտադրվի «Sputnik V» պատվաստանյութը

Իրանում շուտով կարտադրվի «Sputnik V» պատվաստանյութը

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի (RDIF) ղեկավար Կրիլ Դիմիտրովը հայտարարել է, որ շուտով Իրանում կսկսվի «Sputnik V» պատվաստանյութի արտադրությունը, գրում է parstoday.com-ը:   

Կրիլ Դիմիտրովը հավելել է, որ պատվաստանյութի արտադրությունը կսկսվի շատ մոտ ապագայում, Իրանում և Սերբիայում, իսկ մի քանի ամիս անց` Իտալիայում:

Նա նշել է, Ռուսաստանը նաև պայմանավորվածություններ է ձեռք բերել Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ՝ այդ երկրներում պատվաստանյութեր արտադրելու վերաբերյալ:

Ավելի քան 30 երկրներ արդեն սկսել են այս պատվաստանյութով մասսայական պատվաստումը:

Մինչ այժմ Իրան է ուղարկվել պատվաստանյութի 520 հազար դոզա պարունակող 5 բեռնվածք:

Իրանցի գիտնականներն ու մասնագետները մշակել և արտադրել են պատվաստանյութերի մի քանի տեսակներ:

 

  • Կիսվել: