ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանում մեկ օրում 3186  մարդ վարակվել է կորոնավիրուսով

Իրանում մեկ օրում 3186 մարդ վարակվել է կորոնավիրուսով

Իրանում մարտի 30-ին, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով:  Այս տվյալները ներկայացրել է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ըստ դեսպանության, ընդհանուր վարակակիրների թիվը կազմում է  41.495, մահացածների թիվն էլ ավելացել է 117-ով։  Մահացածների ընդհանուր թիվը մարտի 30-ի դրությամբ կազմում է 2 հազար 757։

«Իրանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 1.520-ով։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 13.911 մարդ»,- նշված է դեսպանության ներկայացված տվյալներում։

  • Կիսվել: